09:11  ,  10 փետրվարի, 2020

Բենզեման՝ «Ռեալի» ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման գոլային փոխանցումների քանակով դարձավ Արքայական ակումբի ռեկորդակիրը՝ գերազանցելով թիմի նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը։

«Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (4:1) կատարած գոլային փոխանցումը 132-րդն էր Բենզեմայի համար «Ռեալում»։ Այժմ «Յուվենտուսում» հանդես եկող Ռոնալդուն «Ռեալում» կատարել է 131 գոլային փոխանցում։

Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին ֆրանսիական «Լիոնից» 35 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում