23:25  ,  9 փետրվարի, 2020

«Սեւիլիան» պարտություն կրեց Վիգոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Սեւիլիան» Վիգոյում մրցեց «Սելտայի» հետ եւ պարտություն կրեց վերջնամասում բաց թողած գոլերի հետեւանքով՝ 1։2։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 23-րդ րոպեին աչքի ընկավ «Սեւիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին (Մարոկկո)։

Դաշտի տերերից հավասարությունը վերականգնեց իսպանացի հարձակվող Յագո Ասպաս 78-րդ րոպեին։ Ավելացված ժամանակում «Սելտայի» հաղթական գոլը խփեց Դանիան ներկայացնող հարձակվող Պիոնե Սիստոն։

«Սեւիլիան» 39 միավորով 5-րդ տեղում է, «Սելտան» վաստակել է 20 միավոր եւ 17-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սելտա» - «Սեւիլիա»՝ 2։1 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 78, Պիոնե Սիստո, 90+1 - Յուսեֆ Էն Նեսիրի, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում