22:56  ,  9 փետրվարի, 2020

«Լացիոն» ուժեղ էր «Պարմայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Պարմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց հյուրերի էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն։

«Լացիոն» 53 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է 1 միավոր։ «Ինտերը» 22 խաղից հետո ունի 51 միավոր եւ այս տուրում կմրցի «Միլանի» հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ «Պարման» 10-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Պարմա» - «Լացիո»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆելիպե Կայսեդո, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով