20:50  ,  9 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը՝ 4։1 (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Արքայական թիմի կազմում աչքի ընկան իսպանացիներ Իսկոն, Սերխիո Ռամոսն ու Լուկաս Վասկեսը եւ սերբ Լուկա Յովիչը՝ պարգեւելով կամային հաղթանակ։ Հաշիվը բացել էին դաշտի տերերը։

«Ռեալը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնան» հետ է 6 միավոր։ «Օսասունան» 12-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»՝ 1։4 (տեսանյութ)

Գարսիա Ունայ, 14 - Իսկո, 33, Սերխիո Ռամոս, 38, Լուկաս Վասկես, 85, Լուկա Յովիչ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում