18:26  ,  9 փետրվարի, 2020

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ վաճառել Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիան» մտադրություն չունի վաճառել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», Լոնդոնի «Չելսին»։

Transfermarkt-ը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը գնահատում է 120 միլիոն եվրո։

Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվեկ 2017թ․ օգոստոսին «Մանչեսթեր Սիթիից» 7,8 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա գերմանական թիմի հետ մասնակցել է 84 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում։ Անգլիայի հավաքականում Սանչոն մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում