17:19  ,  9 փետրվարի, 2020

Ռոնալդու․ Պետք է շարունակենք համառ աշխատանքը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Վերոնայից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 23-րդ տուրում։

«Սա այն արդյունքը չէր, որը մենք ցանկանում էինք։ Մենք պետք է շարունակենք համառ աշխատանքը, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

35-ամյա ֆուտբոլիստը «Վերոնային» խփած գոլի շնորհիվ գրանցել է «Յուվենտուսի» ակումբային ռեկորդ։ Իտալիայի առաջնությունում նա գոլի հեղինակ է դառնում 10 խաղում անընդմեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեին՝ 2005-ին, 9 խաղ անընդմեջ։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս