14:12  ,  9 փետրվարի, 2020

WBA. Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (20-0, 14 նոկաուտ) պաշտպանել է տիտղոսը թեթեւագույն քաշային կարգում (50,8 կգ)։

Ուկրաինան ներկայացնող հայ մարզիկը Կիեւում մենամարտել է տիտղոսի հավակնորդ, Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսբեր Պերեսի (17-4, 15 նոկաուտ) հետ։ 12 ռաունդ տեւած մենամարտում Արտյոմ Դալաքյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 117:111, 117:111։

Արտյոմ Դալաքյանը չորրորդ անգամ պաշտպանեց 2018թ․ փետրվարի նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում