19:25  ,  9 փետրվարի, 2020

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին, հաղորդում է The Telegraph-ը։

Ռահիմ Ստերլինգի պայմանագիրը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում՝ փետրվարի 26-ին եւ մարտի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում