12:16  ,  9 փետրվարի, 2020

Ռոնալդուի ռեկորդը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 23-րդ տուրում «Վերոնային» խփած գոլի շնորհիվ գրանցել է «Յուվենտուսի» ակումբային ռեկորդ։ Իտալիայի առաջնությունում նա գոլի հեղինակ է դառնում 10 խաղում անընդմեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեին՝ 2005-ին, 9 խաղ անընդմեջ։

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը «Վերոնային» պարտվել է 1։2 հաշվով։

Իտալիայի առաջնության ռեկորդը պատկանում է արգենտինացի հարձակվող Գաբրիել Բատիստուտային, որը «Ֆիորենտինայի» կազմում 1994-1995 թվականների մրցաշրջանում գոլ է խփել 11 խաղում անընդմեջ։ 1962-1963 թվականների Իտալիայի առաջնությունում 10 խաղում անընդմեջ գոլ է խփել «Բոլոնիայի» պաղացող Էցիո Պասկուտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English