11:28  ,  9 փետրվարի, 2020

Սետիեն․ «Բարսելոնային» հարձակվող է պետք

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը խոսել է կենտրոնական հարձակվողի անհրաժեշտության մասին։

«Եթե հնարավորություն լինի գտնել կենտրոնական հարձակվողի, ապա այդ խաղացողն առավելագույն ունիվերսալ պետք է լինի։ Բարդ կլինի գտնել այդպիսի խաղացողի, բայց մեզ պետք է։ Շուկան նույնն է, ոչինչ չի փոխվել, բայց մենք դեռ պետք է ստանանք տրանսֆերի թույլտվություն։

Մենք քննարկում ենք մի քանի թեկնածուների, բայց գործոնները շատ են։ Մեզ պետք է հարձակվող, որն անմիջապես կմտնի խաղի մեջ եւ կօգնի մեզ»,- Սետիենի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ուրուգվայցի Լուիս Սուարես եւ ֆրանսիացի Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքների եւ տեւական բացակայության պատճառով «Բարսելոնան» հնարավորություն կստանա տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո էլ մեկ ձեռքբերում կատարել Իսպանիայում հանդես եկող ֆուտբոլիստներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English