01:42  ,  9 փետրվարի, 2020

Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» չօգնեց խուսափել պարտությունից

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ պարտություն կրեց։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 65-րդ րոպեին հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Սակայն վերջնամասում «Վերոնան» իտալացի կիսապաշտպան Ֆաբիո Բորինիի եւ իտալացի հարձակվող Ջամպաոլո Պացինիի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Յուվենտուսը» 54 միավորով առաջին տեղում է։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած  «Ինտերը» հետ է 3 միավոր։ «Վերոնան» 34 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Ֆաբիո Բորինի, 76, Ջամպաոլո Պացինի, 86, 11մ - Կրիշտիանու Ռոնալդու, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով