22:53  ,  8 փետրվարի, 2020

Աբիդալ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ բանակցությունները երբեք հեշտ չեն լինում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը պատմել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ բանակցությունների մասին։ Կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագի հետ։

«Պայմանագրի երկարաձգման մասին պետք է հարցնել Մեսիին։ Հույս ունեմ, որ նա կշարունակի հանդես գալ մեր ակումբում։ Լեոն ասել է, որ «Բարսելոնան» ամեն ինչ է իր համար եւ ցանկանում է մնալ։

Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին։ Այդպիսի խաղացողի հետ բանակցությունները երբեք հեշտ չեն լինում»,- Աբիդալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում