22:15  ,  8 փետրվարի, 2020

«Լոռիի» արգենտինացի եւ հայ նորեկները

Արգենտինացի հարձակվող Ագուստին Մազիերոն համալրել է «Լոռին»։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» ակումբի սան է։ Այդ թիմի կազմում Մազիերոն մասնակցել է Արգենտինայի Սուպերլիգայի 5 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։ Մազիերոն հանդես է եկել նաեւ Չիլիի «Մագալլանես» թիմում։

Փետրվարի 8-ին տեղի ունեցած «Վիտորուլ Պանդուրիի» հետ խաղում Մազիերոն դարձել է գոլի հեղինակ։ «Լոռին» հաղթել էր 3։1 հաշվով, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Արգենտինացու հետ «Լոռին» կնքել է մեկ տարվա պայմանագիր։

«Լոռին» մեկ տարվա պայմանագիր է կնքել նաեւ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասարում», «Արարատում» եւ բուլղարական «Մոնտանայում»։

Շահինյանի նախորդ ակումբը եղել է «Ալաշկերտը»։

Հայաստնաի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս