20:01  ,  8 փետրվարի, 2020

«Լոռին» ուժեղ էր ռումինական «Վիտորուլ Պանդուրիից»

Անթալիայում մարզումային հավաք անցկացնող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Վանաձորի «Լոռին» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը եւ 3։1 հաշվով առավելության է հասել ռումինական «Վիտորուլ Պանդուրիի» նկատմամբ։

«Լոռիի» կազմում աչքի են ընկել Ջոնել Դեսիրեն եւ երկու նորեկներ, որոնց մասին ակումբը կհայտարարի շուտով, հաղորդում է «Լոռիի» մամուլի ծառայությունը։

Վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան խաղաժամանակ է տվել տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում