19:47  ,  8 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը՝ ՄԼՍ տեղափոխության նախաշեմին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն բանակցություններ է վարում ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող թիմերի հետ:

Բրավոն դժգոհ է «Մանչեսթեր Սիթիում» իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

ESPN-ի հաղորդմամբ՝ 36-ամյա Բրավոյին արդեն իսկ 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Նյու Յորք Սիթին»:

Կլաուդիո Բրավոն «Բարսելոնայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը: Մանչեսթերյան ակումբի կազմում չիլիացի դարպասապահը մասնակցել է 25 հանդիպման:

Բրավոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում