19:20  ,  8 փետրվարի, 2020

Աբիդալ. «Բարսելոնան» ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի գլխավոր նպատակի մասին:

«Մենք ցավալի պարտություն կրեցինք «Աթլետիկից» և այլևս չենք կարող պայքարել Իսպանիայի գավաթակիր դառնալու համար:

Այժմ մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, և «Բարսելոնան» ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար:

Իհարկե, պայքարելու ենք նաև Իսպանիայի առաջնությունում չեմպիոն դառնալու համար»,- Աբիդալի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2014/2015 մրցաշրջանում՝ իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում