18:40  ,  8 փետրվարի, 2020

Գվարդիոլա. Ցանկանում եմ, որ Մեսին կարիերան ավարտի «Բարսելոնայում» (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Մեսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, և ես վստահ եմ, որ նա չի հեռանա այդ թիմից: Ցանկանում եմ, որ նա կարիերան ավարտի «Բարսելոնայում»»,- Մեսիի հնարավոր տեղափոխության մասին հարցին այսպես էր պատասխանել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Մեսիի և «Բարսելոնայի» ղեկավարության հարաբերությունները սրվել են: Պատճառը եղել էր ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարությունը, թե թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ղեկավարությամբ շատ խաղացողներ լիարժեք չէին դրսեւորում իրենց։ Դրանից հետո արգենտինացի ֆուտբոլիստը Աբիդալին հորդորել էր նշել այդ ֆուտբոլիստների անունները կամ նման վարկաբեկող հայտարարություն չանել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում