16:43  ,  8 փետրվարի, 2020

Նուրմագոմեդովը շնորհակալություն է հայտնել Բենզեմային (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային ղազախ երեխայի հետ հանդիպելու համար:

Հաշմանդամություն ունեցող երեխան փետրվարի 6-ին ստադիոնից հետևել էր «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղին, որի ավարտից հետո Բենզեման անձամբ հանդիպել է երեխայի հետ և խաղաշապիկ նվիրեն նրան:

«Շատ շնորհակալ եմ, Բենզեմա: Դու իսկական տղամարդ ես»,- Ինստագրամի իր էջում գրել է Նուրմագոմեդովը:

Ավելի վաղ ղազախ երեխայի հետ հանդիպել է անձամբ Նուրմագոմեդովը, որը սմարթֆոն է նվիրվել երեխային:

View this post on Instagram

A post shared by Khabib Nurmagomedov (@khabib_nurmagomedov) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում