Daje Henrikh. Daje Roma. Daje Roma. Daje Roma.#RomaBologna 2-3 pic.twitter.com/fgeoZ8rW4b
— AS Roma (@OfficialASRoma) February 7, 2020
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Բոլոնիայի» հետ: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով:
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոլոնիայի» իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին: 22-րդ րոպեին «Բոլոնիայի» հոլանդացի պաշտպան Ստեֆանո Դենսվիլը դարձավ ինքնագոլի հեղինակ: 26-րդ րոպեին «Բոլոնիային» հաշվի մեջ առաջ մղեց Գամբիան ներկայացնող հարձակվող Մուսա Բերոուն, որը 51-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: 72-րդ րոպեին Բրունո Պերեսի փոխանցումից հետո «Ռոմայի» երկրորդ գոլը գլխի հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն առաջին հանդիպումն էր անցկացնում «Ռոմայի» կազմում: 31-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այժմ «Ռոման» ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 2:3
Ստեֆանո Դենսվիլ, 22 (ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան, 72 - Ռիկարդո Օրսոլինի, 16, Մուսա Բերոու, 26, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում