21:18  ,  7 փետրվարի, 2020

Հուսով եմ՝ կարողացել եմ հաճույք պատճառել բոլորիդ. Պիզելին դիմել է երկրպագուներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ծնկի վնասվածքի պատճառով հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին, դիմել է իր բոլոր երկրպագուներին:

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր որևէ կերպ կողքիս էին իմ կյանքի գեղեցիկ ճանապարհորդության ընթացքում: Ինձ համար մեծ հաճույք էր խաղալ աշխարհի տարբեր երկրներում, նաև, ի սրտե, Հայաստանում:

Հուսով եմ՝ ինչ որ չափով կարողացել եմ հաճույք պատճառել ստադիոնում իմ խաղին հետևող երկրպագուներին: 

Հատուկ շնորհակալություն բոլոր թիմերին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: 

Արդեն իսկ կարոտում եմ ֆուտբոլը»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Պիզելին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին հանդես է եկել Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»: Կարիերան ավարտելուց օրեր առաջ Պիզելին պայմանագիր էր կնքել «Արարատ-Արմենիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս