22:50  ,  7 փետրվարի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ խաղում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» կընդունի «Բոլոնիային»։  

Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Ռոմա». Պաու Լոպես, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Կրիստանտե, Վերետու, Չենգիս, Մխիթարյան, Պերոտի, Ջեկո:

22 խաղից հետո «Ռոման» 39 միավորով 5-րդ տեղում է, «Բոլոնիան» ունի 30 միավոր և 11-րդն է։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով