23:20  ,  7 փետրվարի, 2020

«Վալենսիայի» 19-ամյա պաշտպանը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Իսպանական «Վալենսիայի» եզրային պաշտպան Ֆերան Տորեսը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է AS-ը:

«Ռեալի» ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է Տորեսի մրցելույթներին և վստահ է, որ իսպանացի պաշտպանը կարող է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:

19-ամյա Տորեսի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English