19:44  ,  7 փետրվարի, 2020

Պետր Չեխը՝ NIHL-ի հունվարի լավագույն խաղացողի հավակնորդ

Լեգենդար ֆուտբոլային դարպասապահ Պետր Չեխը տպավորիչ մրցելույթներ է ունենում հոկեյի անգլիական երկրորդ լիգայում:

«Գիլդֆորդ Ֆենիքսում» հանդես եկող Չեխը հավակնում է լիգայի հունվարի լավագույն խաղացողի կոչմանը:

37-ամյա Պետր Չեխը հոկեյում նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Չեխը տնօրենի եւ տեխնիկական խորհրդականի պաշտոններ ունի «Չելսիում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում