17:45  ,  7 փետրվարի, 2020

Պրեմյեր լիգա. Կլոպը գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը

Անգլիայի առաջնության հունվար ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Գերմանացի մասնագետը չորրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը, որը լավագույն մարզիչի կոչմանն արժանացել է 4 անգամ:

Հունվարին «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայում մասնակցել է 5 հանդիպման՝ տանելով 5 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս