10:11  ,  7 փետրվարի, 2020

«Արարատը» երկրորդ հավաքն է անցկացնում Սոչիում եւ կխաղա մոսկովյան «Սպարտակի» հետ

Երեւանի «Արարատը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովի ղեկավարությամ սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքը Սոչիում, որը կտեւի մինչեւ փետրվարի 18-ը։

Նախատեսված են մի քանի ընկերական հանդիպումներ:

Փետրվարի 16-ին «Արարատը» կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մյուս մրցակիցների մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով