18:16  ,  6 փետրվարի, 2020

Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» տանը կմրցի «Բոլոնիայի» հետ:

Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակը, որում ընդգրկել է 23 ֆուտբոլիստի:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից ու ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:

«Ռոմա» - «Բոլոնիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով