22:46  ,  6 փետրվարի, 2020

Իբրահիմովիչը նախատեսվածից շատ է մարզվում, որպեսզի մասնակցի «Ինտերի» դեմ խաղին

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրում տեղի կունենա միլանյան դերբի. «Ինտերը» կմրցի «Միլանի» հետ:

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հիվանդության պատճառով բաց էր թողել «Վերոնայի» դեմ հանդիպումը, նախատեսվածից շատ է մարզվում, որպեսզի հասցնի ապաքինվել մինչև «Ինտերի» դեմ հանդիպումը:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած մարզումը 38-ամյա հարձակվողն անցկացրել է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում