17:46  ,  6 փետրվարի, 2020

Շումախերի առաջին Ferrari-ն հանվել է վաճառքի

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի մրցարշավորդ Միխայել Շումախերի կողմից փորձարկված Ferrari-ի առաջին բոլիդը հանվել է վաճառքի, հայտնում է GPToday-ը:

Շումախերը բոլիդը փորձարկել է 1995 թվականին: Հենց այդ տարի բոլիդն օգտագործել է ֆրանսիացի մրցարշավորդ Ժան Ալեզին:

Հիշեցնենք, որ 50-ամյա Շումախերը Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն է։ Առաջին երկու տիտղոսները նվաճել է 1994-ին եւ 1995-ին «Բենետոնում», 2000-2004-ին հաղթել է «Ֆերարիի» թիմում։

2013թ․ դեկտեմբերին Շումախերը լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղային ծանր վնասվածք, որի հետեւանքով հայտնվել էր կոմայում։ Նրա առողջական վիճակի մասին տվյալներ ընտանիքը չի հայտնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում