16:44  ,  6 փետրվարի, 2020

«Ուրարտուն» մեկնել է Կիպրոս

«Ուրարտուն» փետրվարի 6-ին Երևան-Աթենք-Լառնակա չվերթով մեկնել է Կիպրոս: Թիմը հանգրվանել է Այիա Նապա քաղաքում, որտեղ կնախապատրաստվի մինչև փետրվարի 19-ը։

Ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երեք ստուգողական  հանդիպում։ Փետրվարի 8-ին «Ուրարտուն» ուժերը կչափի Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆայի» հետ։ Փետրվարի 12-ին մրցակիցը Եկատերինբուրգի «Ուրալն» է, իսկ փետրվարի 17-ին՝ «Տեքստիլշչիկը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ուսումնամարզական հավաքի է հրավիրվել 25 ֆուտբոլիստի․

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան, Արսեն Բեգլարյան։

Պաշտպաններ

Էդվարդ Կպոդո, Եվգենի Օսիպով, Հրաչյա Գեղամյան, Արսեն Սադոյան, Արսեն Եղիազարյան, Նարեկ Պետրոսյան, Ռոբերտ Դարբինյան։

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան, Արտակ Դաշյան, Յուրիցա Գրգեց, Մարկո Բրտան, Դավիթ Պապիկյան, Պիտեր Մուտումոսի,  Թայմուրազ Տոբոև, Խուան Ասոկար, Ռուբեն Ռամիրես, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ։

Հարձակվողներ

Կարեն Մելքոնյան, Եվգենի Կոբզար, Էրիկ Պետրոսյան, Սեմյոն Սինյավսկի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում