15:43  ,  6 փետրվարի, 2020

Երեւանի «Տորպեդոյի» 6 նորեկները

Երեւանի «Տորպեդոն» պայմանագրեր է կքնել 6 նորեկների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Փորձառու ուկրաինացի կիսապաշտպան Յարոսլավ Կինաշը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ ունի, երկար տարիներ պաշտպանել է Լուցկի «Վոլինի» գույները, որի կազմում անցկացրել է 126 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ:

22-ամյա ուկրաինացի պաշտպան Տարաս Ռոդյուկը հանդես է եկել տեղի «Գորնյակ», «Դեմնյա» և «Նիվա» թիմերում, ինչպես նաև` լեհական «Մակովիայում»:

21-ամյա ղազախ պաշտպան Ուլանբեկ Կուանիշբեկովը 3 տարի հանդես է եկել ղազախական «Օկժետպեսում»:

18-ամյա ղազախ հարձակվող Դամիր Ժակատայը խաղացել է ռուսական «Չերտանավոյի» և թուրքական «Գալաթասարայի» ակադեմիաներում:

19-ամյա ղազախ կիսապաշտպան Սուխրոբ Արգումբաևը հանդես է եկել տեղի «Ռուզաևկա» թիմում:

17-ամյա եզրային կիսապաշտպան Սերոբ Գալստյանը «Տորպեդո» է տեղափոխվել «Շենգավիթի» մարզադպրոցից:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17 տուրից հետո «Տորպեդոն» 21 միավորով 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում