Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանդրա Սոլդատովան հաստատել է, որ ինքնասպանության փորձ է կատարել։ 21-ամյա մարզուհին ձեռքի կտրվածքներով հայտնվել է հիվանդանոցում։
«Հիմարություն եմ արել։ Անմիջապես դրանից հետո վախեցա եւ գնացի հիվանդանոց»,- Սոլդատովայի խոսքը մեջբերում է sport-express-ը՝ հղում անելով Mash Telegram ալիքին։
Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Ալեքսանդրա Սոլդատովան շտապօգնության կանչից հետո ագրեսիվություն է դրսեւորել եւ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում