14:10  ,  6 փետրվարի, 2020

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում կանցկացնի եւս 4 հանդիպում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» փետրվարի 7-ին կսկսի երկրորդ ուսումնամարզական հավաքը Կիպրոսում՝ այս անգամ Լառնակա քաղաքում։

Հավաքը կտևի մինչև փետրվարի 23-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիան» կանցկացնի նաեւ չորս ընկերական հանդիպում․

11.02․ Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Այիա Նապա»

11.02․ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա»

17.02․ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Տեկստիլշչիկ»

20.02․ Լատվիայի Բարձրագույն լիգան ներկայացնող «Լիեպայա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում