11:47  ,  6 փետրվարի, 2020

Շաքիլ Օ՝Նիլի որդու դաջվածքները՝ Կոբի Բրայանտի եւ նրա դստեր հիշատակին (ֆոտո)

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Շաքիլ Օ՝Նիլի որդի Շարիֆը դաջվածքներ է արել ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող, 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի հիշատակին։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի «Բրյուինզ» թիմում հանդես եկող Շարիֆ Օ՝Նիլը լուսանկարները հրապարակել է Ինստագրամում։

Շաքիլ Օ՝Նիլն ու Կոբի Բրայանտը «Լոս Անջելես Լեյքերսում» միասին խաղացել են 1996-2004-ին։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում