09:42  ,  6 փետրվարի, 2020

«Շիրակը» սկսում է հավաքը Անթալիայում եւ կանցկացնի 4 հանդիպում

Գյումրիի «Շիրակը» փետրվարի 6-20-ը մարզումային հավաք կանցկացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմի կազմում հավաքին կմասնակցեն․

Դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան։

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան, Վարդան Արզոյան, Հրայր Մկոյան, Սերյոժա Ուռուշանյան։

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Սոլոմոն Իմե Ուդու, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան։

Հարձակվողներ՝ Արտեմ Գևորկյան, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Լյովա Մրյան, Ուռոշ Նենադովիչ։

Հավաքի ընթացքում «Շիրակը» կանցկացնի 4 ընկերական հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում