19:10  ,  5 փետրվարի, 2020

Հայաստանում չորրոդ անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար

2020թ. ապրիլի 18-ից 23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն Մ-14 և Մ-15 տարիքային թիմերից բաղկացած 4-ական հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Մ-15 հավաքականի մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի և Չեռնոգորիայի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի հավաքականների հետ:

Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում