15:40  ,  5 փետրվարի, 2020

«Լոռին» կմեկնի Թուրքիա

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Վանաձորի «Լոռին» փետրվարի 6-ին, կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք։

Նախատեսված է անցկացնել նաեւ չորս ստուգողական հանդիպում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 8-ին «Լոռին» կհանդիպի Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Վիտորուլ Պանդուրիի» հետ, փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովի» հետ։

Մյուս մրցակիցների մասին տեղեկություն կլինի ավելի ուշ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում