14:20  ,  5 փետրվարի, 2020

«Յուվենտուսը» գեղեցիկ հոլովակով շնորհավորել է Ռոնալդուին 35-ամյակի առթիվ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Իտալական ակումբը գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին։

Մինչեւ Իտալիա տեղափոխվելը Ռոնալդուն հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Մադրիդի «Ռեալում»։ Դարձել է Անգլիայի եռակի, Իսպանիայի կրկնակի, Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։ Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գավաթակիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝  128 գոլ է խփել 168 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս