CR7 turns today... let's CELEBRATE! pic.twitter.com/PrK0aPFBqk
— JuventusFC (@juventusfcen) February 5, 2020
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Իտալական ակումբը գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին։
Մինչեւ Իտալիա տեղափոխվելը Ռոնալդուն հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Մադրիդի «Ռեալում»։ Դարձել է Անգլիայի եռակի, Իսպանիայի կրկնակի, Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։ Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գավաթակիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 128 գոլ է խփել 168 խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում