12:16  +04,  5 փետրվարի, 2020

WBA International-ի չեմպիոն Կարեն Չուխաջյան․ Ռուսաստանը ագրեսոր է, բայց ես չեմ ատում բոլոր ռուսաստանցիներին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA International-ի չեմպիոնի տիտղոսը նվաճած Կարեն Չուխաջյանը (Ուկրաինա) պարզաբանել է, թե ինչու է համաձայնել տիտղոսային մենամարտն անցկացնել Ռուսաստանում։

«Ինձ հարցնում էին, թե չեմ վախենում ատելության դրսեւորումներից Ռուսաստանում։ Այո, ես այդ մասին մտածել եմ, բայց չեմ վախեցել։ Ես գնում էի Ռուսաստան՝ տիտղոսը Ուկրաինա բերելու համար։

Այո, ես համարում եմ, որ Ռուսաստանը ագրեսոր է, բայց դա չի նշանակում, որ ես ատում եմ բոլոր ռուսաստանցիներին։ Ես գիտեմ, որ ոչ բոլոր ռուսաստանցիներն են կողմ Մոսկայի արտաքին քաղաքականությանը։ Ես հյուր չէի գնացել եղբայրական երկիր, ես գնացել էի հաղթելու»,- գրել է Կարեն Չուխաջյանը Tribuna.com-ի իր բլոգում։

Կարեն Չուխաջյանը (16-1, 7 նոկաուտ) Կալինինգրադում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ