01:56  ,  5 փետրվարի, 2020

«Լիվերպուլը» դժվարությամբ հաղթեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմին և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը մրցեց Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շրուսբերի Թաունի» հետ:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ:

75-րդ րոպեին «Շրուսբերի Թաունի» կազմից ինքնագոլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Ռո-Շոն Ուիլիյամսը:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Շրուսբերի Թաուն»՝ 1:0 (ընդհանուր՝ 3:2)

Ռո-Շոն Ուիլիյամս, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով