23:54  ,  4 փետրվարի, 2020

«Մոնակոն» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում «Մոնակոն» տանը ուժերը չափեց «Անժեի» հետ: Ռոբերտ Մորենո Գոնսալեսի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 1:0 հաշվով:

«Մոնակոյի» միակ գոլը խաղի 18-րդ րոպեին խփեց Չեռնագորիան ներկայացնող հարձակվող Ստևան Յովետիչը:

«Մոնակոն» այժմ 32 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: «Անժեն» 13-րդն է՝ 30 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - «Անժե»՝ 1:0

Ստևան Յովետիչ, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով