12:13  ,  4 փետրվարի, 2020

Նուրմագոմեդով. Քայլ առ քայլ մոտենում եմ նպատակներիս

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Նուրմագոմեդովը տեսանյութ է հրապարակել իր մարզումներից մեկից, որին կից գրել է. «Քայլ առ քայլ մոտենում եմ նպատակներիս: Կայունությունը մյուս բոլոր որակներից ամենաուժեղն է»:

Տեղեկացնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում