20:10  ,  3 փետրվարի, 2020

Հաստատվել է 2020 թվականի առաջին Սուպերկլասիկոյի անցկացման ժամկետը

Լա Լիգայի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է տարվա առաջին Սուպերկլասիկոյի անցկացման օրն ու ժամը:

Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ Սուպերկլասիկոն տեղի կունենա մարտի 1-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին խաղայի շրջանում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ռեալի» հետ:

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Ռեալն» առաջատար է՝ 49 միավորով: «Բարսելոնան» 46 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում