Լա Լիգայի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է տարվա առաջին Սուպերկլասիկոյի անցկացման օրն ու ժամը:
Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ Սուպերկլասիկոն տեղի կունենա մարտի 1-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին խաղայի շրջանում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ռեալի» հետ:
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Ռեալն» առաջատար է՝ 49 միավորով: «Բարսելոնան» 46 միավորով երկրորդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում