18:32  ,  3 փետրվարի, 2020

Ինձ հետաքրքիր չէ այդ հիմարի հետ մենամարտը. Նուրմագոմեդովը՝ Մաքգրեգորի հետ ռևանշի մասին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ մտադիր չէ երկրորդ անգամ մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Ինձ հետաքրքիր չէ այդ հիմարի հետ մենամարտը: Թեկուզ 100 միլիոն եվրոյի դիմաց ես չեմ մենամարտի նրա հետ: Սպորտի շատ այլ տեսակներ կան, որտեղ կարելի է 100 միլիոն եվրո ներդնել»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:

Հունվարի 18-ին ամերիկացի Դոնալդ Սերոնեին առաջին ռաունդում հաղթելուց հետո Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտի անցկացումն է:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մաքգրեգորը մենամարտել են 2018 թվականի հոկտեմբերին: Ռուսաստանցի մարզիկը հաղթանակ է տարել խեղդող հնարքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում