22:14  ,  3 փետրվարի, 2020

UFC-ն ներկայացրել է Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտի պրոմո հոլովակը

UFC-ն պաշտոնապես ներկայացրել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի առաջիկա մենամարտի պրոմո հոլովակը:

Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում