12:39  ,  3 փետրվարի, 2020

Նովակ Ջոկովիչը դարձյալ գլխավորեց համաշխարհային դասակարգման աղյուսակը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնությունում 8-րդ տիտղոսը նվաճելու շնորհիվ վերադարձավ համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տեղ՝ շրջանցելով իսպանացի Ռաֆայել Նադալին։ Սերբ թենիսիստի համար այս շաբաթը կլինի 276-րդը առաջին ռակետի կարգավիճակում։

Ջոկովիչն առաջին անգամ աշխարհի առաջին ռակետ է դարձել 2011թ․ հուլիսի 4-ին։ Այդ կարգավիճակում շաբաթների քանակով Ջոկովիչը երրորդն է։ Առաջատարը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 310 շաբաթ, երկրորդը կարիերան ավարտած ամերիկացի Փիթ Սամփրասն է՝ 286 շաբաթ։

ATP. փետրվարի 3

1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9720

2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 9395

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 7130

4 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 7045

5 (4). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5960

6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4745

7 (7). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 3885

8 (8). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 2905

9 (10). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 2700

10 (11). Դավիդ Գոֆեն (Բելգիա)՝ 2555

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում