01:39  ,  3 փետրվարի, 2020

«Ինտերը» հաղթեց Լուկակուի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլը վերջնամասում։

«Ինտերը» 51 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից»։ «Ուդինեզեն» ունի 24 միավոր եւ 15-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 64, 71, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով