19:55  ,  2 փետրվարի, 2020

«Լացիոն» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ, «Ատալանտան» շրջանցեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

«Լացիոն» 49 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 5 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից»։ «Լացիոյին» այս տուրում շրջանցելու հնարավորություն ունի «Ինտերը», որը 21 խաղում վաստակել է 48 միավոր։

«Ատալանտան» 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը «Ջենոայի» հետ եւ վաստակեց 39 միավոր։ «Ատալանտան» գոլերի տարբերությամբ շրջանցեց նույնքան միավոր վաստակած «Ռոմային» եւ բարձրացավ չորրորդ տեղ։

«Միլանը» 1։1 հաշվով ոչ ոքի խաղաց «Վերոնայի» հետ եւ 32 միավորով 8-րդ տեղում է։ «Վերոնան» հետ է 2 միավոր եւ 9-րդն է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լացիո» - ՍՊԱԼ՝ 5։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 3, 29, Ֆելիպե Կայսեդո, 16, 38, Բոբի Ադեկանյե, 58 - Սիմոնե Միսիրոլի, 65

«Ատալանտա» - «Ջենոա»՝ 2։2 (տեսանյութ)

Ռաֆայել Տոլոյ, 12, Յոսիպ Իլիչիչ, 35 – Դոմենիկո Կրիշիտո, 19, Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 33

«Միլան» - «Վերոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 29 - Մարկո Ֆարաոնի, 13

Հեռացում՝  Սոֆիան Ամրաբատ («Վերոնա»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով