23:26  ,  2 փետրվարի, 2020

«Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում 1600 հաղթանակ տարած առաջին թիմն է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» երկրի առաջնություններում հաղթանակների թիվը հասցրեց 1600-ի։ «Յուվենտուսն» առաջին թիմն է, որը հասնում է այս սահմանագծին։

22-րդ տուրում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 3։0 հաշվով պարտության էր մատնել «Ֆիորենտինային» եւ 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում «Յուվենտուսը» փետրվարի 8-ին կհյուրընկալվի «Վերոնային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով